AM | RU
USD
EUR
RUB

Իրանցի զբոսաշրջիկները Հայաստանի փոխարեն գերադասում են Թուրքիան

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Aysor.am: Նովրուզի շրջանում Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը զգալիորեն նվազել է։ Այդ են վկայում Հայաստանում իրանական «Aseman Airline» մասնավոր ընկերության վաճառքի գլխավոր գործակալ հանդիսացող «Տաթև» տուրիստական գործակալության տվյալները։

Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում ասաց տուրիստական գործակալության մենեջեր Սևակ Դավուդյանը, իրանցի զբոսաշրջիկների կողմից ամրագրումների թիվն իրենց մոտ այս տարի չափազանց փոքր է՝ հաշվի առնելով, որ Նովրուզին հաշված օրեր են մնացել։

«Հիմնական պատճառն իրանական թումանի արժեզրկումն է, ինչի հետևանքով իրանցիների վճարունակությունը զգալի նվազել է։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ թումանն արժեք չունի», - ասաց նա։


Հարցին՝ արդյոք սա միակ պատճառն է, որ ազդում է դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի վրա, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց։

Սևակ Դավուդյանը խորհուրդ տվեց Հայաստանում հարցի խորքային պատճառներ չփնտրել, քանի որ մեր երկրում օտարերկրացի հյուրերին մատուցվող հյուրանոցային և մյուս բոլոր ծառայությունների գներն այս տարի բավական մատչելի են։

«Բոլոր հյուրանոցներն իրենց գներն իջեցրել են։ Ոչ շատ թանկարժեք հյուրանոցներում երկտեղանոց սենյակի գինը՝ ներառյալ նախաճաշ, կազմում է մոտավորապես 30 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրին՝ 15 հազար դրամ։ Կոնկրետ մեր գործակալության միջոցով որոշ իրանցիներ նոր-նոր են սկսել պատվերներ տալ, շուկայով հետաքրրքվել», - ասաց տուրիստական գործակալության մենեջերը։

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում իրանցի զբոսաշրջիկները գերադասում են իրենց արձակուրդն անցկացնել Վրաստանում՝ այդ երկրում ծառայությունների որակի և մատչելիության նկատառումներով, Սևակ Դավուդյանն ասաց.

«Մեր վրացի գործընկերներին հարցումներ ենք արել։ Իրանցի զբոսաշրջիկների հոսքը Վրաստան ևս շատ թույլ է։ Հիմնական ուղղությունը հիմա Թուրքիան է, քանի որ այնտեղ գործող հյուրանոցները շատ լավ պայմաններ են առաջարկում, բավականին մատչելի են»:

Լրահոս
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս երկու անձ է ձերբակալվել.ԱԱԾ Վալերիյ Օսիպյանի վերջին խորհրդակցությունը. Տեսանյութ Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն «Սանիթեք». «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan