AM | RU
USD
EUR
RUB

Ում մասին ինչ գրեն, ինչ խոսեն, ինչ քննարկեն, միանգամից առաջ է գալիս ստանդարդ բառը` մանիպուլյացիա

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Facebook: Դժվար չէ նկատել, որ Հայաստանում քաղաքականության տոտալ այլասերում ունենք: Օրինակ 1-ին: Նկատե՞լ եք, որ համարյա բոլորը խոսում են մանիպուլյացիաներից: Ում մասին ինչ գրեն, ինչ խոսեն, ինչ քննարկեն, միանգամից առաջ է գալիս ստանդարդ բառը` մանիպուլյացիա: Կներեք, բայց քաղաքականության ողջ իմաստը մանիպուլյացիան է: Չեք կարող բերել գեթ մեկ օրինակ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական կուսակցություն իշխանության համար պայքարում առաջին հերթին չի ձգտում մարդկանց գիտակցությանն ու սրտերին հասնել: Մանիպուլյացիան և քաղաքականությունը նույնական երևույթներ են: Սա ես չեմ ասում, սա ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ է ասում:

Օրինակ 2-րդ: Ասում են` ժողովուրդն է իշխանությունը: Կներեք, բայց նախ իշխանությունը ձևավորում է ոչ թե ժողովուրդը կամ բնակչությունը, այլ ժողովրդի/բնակչության մեծամասնությունը: Բացի դրանից, իշխանությունը ժողովուրդը չէ, իշխանությունը կոնկրետ քաղաքական ուժն է, կոնկրետ քաղաքական կուսակցությունը, կոնկրետ քաղաքական թիմը, կոնկրետ պատասխանատուն: Որովհետև չկա մի իշխանություն, որ ինչ-որ պահի չտապալվի, իսկ այդ տապալումը ժողովրդի տապալումը չէ, դա կոնկրետ մարդու, թիմի կամ ուժի տապալումն է: Իհարկե, կոլեկտիվ պատասխանատվությունը ծնում է կոլեկտիվ անպատասխանատվություն, բայց ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ չես խաբի` իշխանությունը ժողովուրդը չէ, իշխանությունը իշխող քաղաքական ուժն է, որին ժողովրդի մեծամասնությունը իշխելու/կառավարելու մանդատ է տվել:

Օրինակ 3-րդ: Ասում են` եթե տապալվի կառավարությունը, ապա տապալվելու ենք մենք բոլորս: Նախ, կառավարությունը եղել է, կա և լինելու է, քանի կա Հայաստանի Հանրապետությունն ու Սահմանադրությունը: Խնդիրն իշխանությունն է, որը, ինչպես աշխարհում ամեն ինչ` հավերժ չէ: Իշխանության տապալումը բոլորիս տապալումը չէ: Օրինակ, ինչո՞վ է իմ տապալումը, ես ի՞նչ կապ ունեմ իշխանության հետ, ի՞նչ կապ ունեմ որոշումների ընդունման հետ, որ տապալման ժամանակ իմ մեղքի բաժինն ունենամ: Ակամայից հիշեցի, երբ սպանվեց Բորիս Նեմցոցը, ինչ-որ մեկը ֆեյսբուքի հայկական տիրույթում գրառում էր արել` «Բոլորս ենք մեղավոր»: Ընկերս ուղարկեց այդ գրառումը շատ հետաքրքիր հարցադրմամբ` «Երևանում իմ համար ապրող մարդ եմ: Ես ինչո՞վ եմ մեղավոր, որ Ռուսաստանում ինչ-որ մեկը սպանել է Նեմցովին»: Ասածս ինչ է. ո՞վ իշխանություն է, թող ինքը մտածի տապալման մասին և ուրիշների, հատկապես` հավաքական ժողովրդի վրա ոչինչ չբարդի, առավել ևս` տապալման բեռը:

Հ.Գ. Ես մեծ հույսեր ունեմ, որ քաղաքականության տոտալ այլասերմանը հաջորդելու են նորմալ, առողջ քաղաքական գործընթացները: Ճիշտ այնպես, ինչպես լույսն է հաջորդում խավարին: Կասկած չունեմ, որ գալու է այն Հայաստանը, որտեղ քաղաքականության մեջ անելիք է ունենալու ոչ թե անկիրթ-անուսում դեմագոգների տեսակը, այլ կյանքում ինչ-որ բանի հասած, ինչ-որ բան ստեղծած, գոնե 1000 և ավել գրքեր կարդացած, ասելիք և անելիք ունեցող տեսակը: Այլ ճանապարհ չկա, որովհետև ռեֆորմներն և մոդեռնիզացիան դեմագոգիայի հետ ոչ մի կապ չունեն: Ռեֆորմն ու արդիականացումը գիտելիք են պահանջում, կամք են պահանջում, նպատակ են պահանջում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan