Ռուսաստանում սպանված գործարարը Հայաստանի քաղաքացի է

Ռուսաստանում սպանված գործարարը Հայաստանի քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մերձմոսկվայում երեկ երեկոյան երկու հանցագործ հայ գործարարի են սպանել։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Panorama.am-ին հայտնեց, որ սպանվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռոբերտ Թումանյանի (այլ տվյալներով՝ Գևորգ Թումանյան) վրա կրակել են վարձու մարդասպաններ։ Նրանք կրակ են բացել գործարարի վրա Բորիսովկա փողոցում։

Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է։ Հանցագործները դեպքի վայրը լքել են ոտքով։ Գործարարի անշնչացած մարմինը հայտնաբերել են բակում կայանած երկու մեքենաների արանքում։ Նշվում է, որ նա եղել է անհատ ձեռնարկատեր, զբաղվել է առևտրով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում