«Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակատվածում աշխատել է 70 անձ

«Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակատվածում աշխատել է 70 անձ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Facebook: Հերքում

Հարգելի՛ լրատվամիջոցներ,

Ի պատասխան ձեր հարցումների, հայտնում ենք, որ տեղեկությունը, թե «Ջազզվե Օպերայում» գրանցված է ընդամենը 1 աշխատակից չի համապատասխանում իրականությանը։

Քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ և լրատվամիջոցներ, հիմք ընդունելով 1000plus.am կայքի տվյալներն առ այն, որ «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված է 1 աշխատակից, ակնհայտ սխալ դատողություններ են արել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, թե այդ 1 աշխատակիցը գրանցված է «Ջազզվեում»։

Բանն այն է, որ «Համանվագ ՍՊԸ»-ն պարզապես հողատարածք է վարձակալությամբ հանձնում «Ջազզվե»-ին և որևէ առնչություն չունի սրճարանի գործունեության հետ: Հետևաբար, «Ջազզվեի» աշխատակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել «Ջազզվե»-ում, այլ ոչ թե «Համանվագ ՍՊԸ»-ում գրանցված աշխատակիցների թիվը:

Հայտնում ենք, որ «Ջազզվե» սրճարանների ցանցում ապրիլ-հոկտեմբեր ամսիներին աշխատել է 140-150 անձ, իսկ «Ջազզվե Օպերայում» նույն ժամանակահատվածում աշխատել է 70 անձ: Սրճարանը գործում է 24 ժամ և մեր կողմից մշտապես իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանման համար:

Ավելին, 2018 թվականի սեպտեմբերին Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան ուսումնասիրություններ է իրականացրել «Ջազզվե ՍՊԸ»-ում և որևէ խախտում չի արձանագրել։ Ուստի հորդորում ենք զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում