AM | RU
USD
EUR
RUB

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Times.am: Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպես գործատու իր աշխատակիցների համար ապահովել լավագույն պայմանները: Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճի և կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը: 

Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ Բանկը սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: 2007-2018թթ. Բանկի անձնակազմը դինամիկ աճում է: Շուրջ 300 նոր աշխատակցով թիմը համալրվել է 2018թ: Այժմ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 950-ի:

Մշտապես կարևորելով երիտասարդների ներգրավումը թիմ՝ Ամերիաբանկը 2008թ-ից արդյունավետ համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի հետ՝ մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններ ընձեռելով նաև սփյուռքահայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Բանկն արդեն իսկ իրականացրել է 10 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում ներգրավել է ավելի քան 200 աշխատակից: 2018թ., մասնավորապես, իրականացվել է երկու «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում 57 երիտասարդ մասնագետ է միացել Բանկի թիմին: Իսկ 2019թ-ին պլանավորված է 3 ծրագրի իրականացում: Ծրագիրն իր տեսակի մեջ եզակի հնարավորություն է 20-27 տարեկան երիտասարդների համար` ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի և բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում:

 

Ամերիաբանկի համար առանցքային նշանակություն ունի հայրենադարձությունը: Խրախուսելով տաղանդավոր հայ մասնագետների վերադարձը Հայաստան՝ Բանկն ակտիվորեն համագործակցում է զանազան հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում նրանց համար: Միաժամանակ, Սփյուռքից մասնագետներ ներգրավելու շնորհիվ Հայաստան է բերվում միջազգային փորձը և գիտելիքը, որոնց արդյունավետ կիրառումը հավելյալ արժեք է ստեղծում երկրի տնտեսության համար:


***
«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Լրահոս
Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan