«Ժամանակ». Մեր հույսը մնացել է Չեչնիան

«Ժամանակ». Մեր հույսը մնացել է Չեչնիան

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ամենահուսալի ցամաքային ավտոճանապարհը կարող է լինել չեչենական Իտում-Կալի շրջկենտրոնից մինչեւ վրացական Շատիլի գյուղ տանող մոտ 47 կմ երկարությամբ ճանապարհը, որն անցնում է Արգուն գետի երկայնքով:

Այս ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է ընդամենը 27 մլն դոլար: Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ճանապարհի վերակառուցման աշխատանքները պետք է սկսեն 2021թ.:

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ճանապարհը Չեչնիան կկապի Սեւծովյան տարածաշրջանի հետ: Քադիրովը մտադիր է նաեւ երկաթգիծ կառուցել, այնպես որ՝ այսօրվանից պետք է մտածել Չեչնիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում