Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի
16/03/2019 17:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովը տարածել է հայտարարություն Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցու մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, 1986 թ. ծնված Էլվին Իբրահիմովը Ղազախի շրջանի Յուհարի գյուղի բնակիչ է, իբր մոլորվել է ու գնացել հակառակ՝ Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի ուղղությամբ։
Նշվում է, որ նա ստացել է վնասվածքներ, միջազգային կազմակերպությունը հաստատել է նրա վնասազերծման փաստը։ Ըստ հանձնաժողովի, ադրբեջանցի տղամարդը գրանցված է եղել Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վնասազերծած սահմանախախտի կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում