Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը

Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խոստացել է անել հնարավորը՝ Ղրիմը վերադարձնելու համար` «նախագահական ընտրություններից անմիջապես հետո»։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։

Նա հայտարարել է, որ Կիևը «երբեք չի գնա որևէ գաղտնի պայմանավորվածությունների»:

«Եվ Ղրիմը վերադարձվելու է Ուկրաինա: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի, անմիջապես նախագահական ընտրություններից հետո», – ասել է Պորոշենկոն:

Ավելի վաղ Պորոշենկոն ասել էր, որ հնարավոր է առաջընթաց Դոնբասում խաղաղապահների տեղակայման հարցում՝ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, որը տեղի է ունենալու մարտի 31-ին։

Նշվում է, որ 2014 թ. մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում