Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ

Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից:

Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ից ուկրաինական «SkyUp» լոուքոսթերը Կիև-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում