AM | RU
USD
EUR
RUB

Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական ու թուրքական ջինսերին փոխարինելու կգա հայկականը: «Made in Armenia» ջինսերը վաճառքում կլինեն մեկ ամսից: Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Զաքարյան ընտանիքը 2 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ արտադրությունը սկսելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության ֆեյսբուքյան էջում նոր արտադրության մասին տեսանյութ է հրապարակվել:

«Ռ. Զաքարյան» ընկերությունը որակյալ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ սարքավորումները ներկրել է արտասահմանից: Դրա համար ստացել է կառավարության աջակցությունը. 3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: «Դա հնարավորություն տվեց խնայել և այդ միջոցները սարքավորումներ գնելու մեջ ներդնել»,- նշում է ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը:

Անհրաժեշտ կադրերի պատրաստման հարցում օգնության են եկել դրսից հրավիրված իտալացի փորձառու վարպետները:

Տեխնոլոգ Մաուրո դի Ջուզեպպեն Հայաստան է եկել օգնելու բարձր որակի արտադրանք ստանալու հարցում: «Դեռ որոշակի ճանապարհ ունենք անցնելու, բայց ես մեծ ցանկություն և կամք ունեմ իմ ողջ փորձառությունը փոխանցելու համար»,- նշում է նա:

Նոր արտադրամասում աշխատանքը հիմնականում ավտոմատացված է: Արտադրությունում ավելի քան 50 մարդ է աշխատում: Նախատեսում են առաջիկա երկու տարում աշխատակիցների թիվը հասցնել 100-ի, արտադրությունն ավելացնել 4 անգամ:

«Մեր արտադրության մոտավորապես 5 տոկոսը նախատեսում ենք սպառել Հայաստանի տարածքում: Մեր հինական թիրախը արտահանումն է: Արդեն պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, մոտակա ժամանակներս կունենանք պայմանագրեր Իտալիայի և եվրոպական այլ երկրների ընկերությունների հետ»,- ասում է ընկերության կոմերցիոն տնօրենը՝ հավելելով, որ, բացի ջինսե տաբատներ և բաճկոններ արտադրելուց, նպատակ կա կարել նաև վերնաշապիկներ և այլ տրիկոտաժեղեն:

 

 

 

Լրահոս
Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ուղիղ «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan