«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը

«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս օրենսգիրքը երկու մասով է բերվելու խորհրդարան։

Եվ, ահա, այս նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 հազար դրամ: Նախագիծը նոր է մուտքագրվել խորհրդարան և դեռ վարչությունների կողմից փորձաքննություն չի անցել»։

Մանրամասները թերթի ասյօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում