Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Times.am: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում