Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին

Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Ermenihaber.am: Թուրքական մամուլում շրջանառվել են լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջամտել է մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների գործընթացին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, մասնավորապես ըստ թուրք քաղաքական գործիչներից մեկի պնդման՝ ում անունը չի հրապարկվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Իգդիր և Կարս քաղաքներում տեղական ինքնակառավարումը հանձնվի «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ) Վերջինս համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը։

Ինչպես հայտնի է, MHP-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության հետ կազմած դաշինքով։ Հայտնի է, որ Իգդիրում որպես ԱՇԿ-ի թեկնածու առաջադրվել է Իսա Յաշար Թեզելը, իսկ Կարսում՝ Չեթին Նազիքը։ Իշխող ԱԶԿ-ն երկու կուսակցությունների միջև առկա դաշինքի շրջանակներում սատարելու է հենց այդ երկու թեկնածուներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում