«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը

«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը

«Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ար­մեն Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տա­րեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա անշարժ և շար­ժական գույք չի հայտարարագրել:

Հայտարարատու պաշտոնատար ան­ձի հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա սկզբում առկա են եղել 40 000 ԱՄՆ դոլար և 21 000 ԱՄՆ դո­լար փոխառություններ: 40 000 ԱՄՆ դո­լար փոխառությունից 20 000 դոլարը հարկային տարում վերադարձվել է և նշված 40 000 դոլարից տարեվերջում առկա է եղել միայն 20 հազար դոլարը: Երկրորդ փոխառությունը՝ 21 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջում ևս առկա է եղել:

Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաև 2018թ. հարկային տարվա վերջում առկա 40 000 ԱՄՆ դոլար փո­խառություն: Դեսպանի դրամական մի­ջոցը 2018թ. սկզբում կազմել է 19 000 ԱՄՆ դոլար: Տարեվերջում այն կազմել է 17 հազար ԱՄՆ դոլար:

2018թ. Ա. Մարտիրոսյանի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 31 200 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Ա. Մարտի­րոսյանը 2015 թվականից Հնդկաստա­նում ՀՀ դեսպան է, մինչ այդ եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանը»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում