«Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան

«Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան

«Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ոչ թե ատոմակայանի փակման հարցը, այլ համարժեք հզորության ստեղծման: Այդ մասին մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ ներդրումային հնարավոր ծրագրերի մասին: Այդօրինակ հայտարարությունը, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին խոսել է նաև նախ­կին իշխանությունը՝ ասելով, որ ատոմակայանը չի փակվի այն­քան ժամանակ, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Սակայն, այդու­հանդերձ, թե´ նախկինում, թե´ հիմա այս հարցն ունի որոշակի պարզաբանման անհրաժեշ­տություն այն իմաստով, որ հստակեցման կարիք ունի «հա­մարժեք հզորություն» արտահայտությունը:

Առաջին հայացքից, համար­ժեք հզորություն նշանակում է էներգետիկ արտադրողակա­նության համարժեք հզորու­թյուն, որը թույլ կտա մի էներգաարտադրողին փակել՝ ունե­նալով նորը և այդպիսով չունե­նալով արտադրական աղբյուրի դեֆիցիտ: Բայց հարցը շատ ավելի տարողունակ է: Օրինակ՝ ջերմաէլեկտրակայանը հա­մարժե՞ք է ատոմակայանին, թե ոչ: Անկասկած է, որ միայն արտադրական հզորությունը և անգամ միայն ինքնարժեքի հա­վասարազորությունը չեն կա­րող համարվել համարժեք՝ այդ բառի լայն և խորքային իմաս­տով: Որովհետև Հայաստանը գազ ստանում է արտերկրից, իսկ ատոմակայանի դեպքում մենք ձեռք ենք բերում միջուկային վառելիքը մեկ անգամ և բավականին երկար ժամանակահատվածի համար:

Իհարկե, կա թափոնների կառավարման խնդիր, բայց այստեղ հարցն ամենևին համարժեք չէ մատակարարվող գազի խնդրին: Սրանից բացի, կա նաև խնդրի թերևս ամենակարևոր՝ քաղաքական, աշխարհաքաղաքական և նույնիսկ ռազմաքա­ղաքական բաղադրիչը, որ ունի ատոմակայանը և չունի գործ­նականում որևէ այլ էներգաարտադրող հզորություն:

Ատո­մակայանը քաղաքականու­թյուն է, ավելին է, քան քաղա­քականությունը, միջուկային տեխնոլոգիան ներկայումս ցանկալի ռեսուրս է անգամ շատ զարգացած, ուժեղ պե­տությունների համար, որը Հայաստանն ունի և շահագործում է: Ըստ այդմ՝ եթե խոսում ենք համարժեքությունից, ապա, բնականաբար, պետք է խոսել առավել ևս այդ բաղադրիչի մասին, ըստ այդմ՝ համարժեք հզորություն ասելով՝ Երևանն իր գործընկերների հետ պետք է քննարկի լիովին համարժեքու­թյան հարցը, այսինքն՝ նոր ատոմակայանի:

Ինքնին հասկանալի է, որ այս­տեղ որքան կարևոր է խնդիրը նաև քաղաքական, ռազմա­քաղաքական տեսանկյունից, նույնքան էլ, բնականաբար, կա բարդ աշխատանքի տեղիք, նե­րառյալ նաև բավականին թանկարժեք բնույթը: Այդ

իմաստով, ինչպես հայտնի է, թղթի վրա մնաց դեռևս 2008 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր ատո­մակայանի շինարարության մասին: Ընդ որում՝ այդ ուղղու­թյամբ պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որով ռուսական ընկերությունը մի կղմից ստանձնեց ամբողջ շինարարության «իրավունքը», մյուս կողմից ընդամենը 20 տոկոսի ֆինանսավորման պարտավորությունը, որը կազմում էր մոտավորապես մեկ միլիարդ դոլար:

Այս իմաստով, ինչպիսի՞ վիճակում է այդ համաձայնու­թյունը, կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ դրանից, քննարկ­վո՞ւմ է արդյոք ռուսական կող­մի հետ այդ հարցը, թե՞ Մոսկվան հորդորել է բավարարվել գործող ատոմակայանի շահա­գործումը 10 տարով երկարաձ­գելու համար տրված վարկով՝ 270 միլիոն դոլարի»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում