«Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է

«Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետը երեկ Մատենադարանի դահլիճում ասուլիս էր տալիս՝ դահլիճին կից ճաշարանում դժգոհում էին, որ իրենք շուտով փակվելու են, քանզի էլ չեն ձգում։ «Մատենադարանի աշխատակիցները շատ ցածր աշխատավարձ են ստանում (մոտ 60 հազար դրամ), և բոլորը չէ, որ կարողանում են օգտվել ճաշարանից, մենք էլ չենք հասցնում մեր ծախսերը փակել, ուտելիքի կեսը մնում է, ստիպված թափում ենք, դրա համար այս ամսվա վերջ ստիպված փակելու ենք ճաշարանը, քանզի այլևս ձեռք չի տալիս ճաշարան աշխատեցնելը»,- իր դժգոհությունը հայտնեց ճաշարանի աշխատակիցը։

Նա հույս ուներ, որ ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը կգա իրենց մոտ՝ սուրճ խմելու, և իրենք տեղում կբարձրաձայնեն այս խնդրի մասին, բայց վարչապետը չեկավ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում