Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 30-ին կայցելի Հայաստան

Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 30-ին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ,  Aysor.am: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք նիստի թեմատիկան, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մի քանի արդի հարցեր», – հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում