Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ,  Panorama.am: Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են Սահմանադրության ուղղումները՝ երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու մասին։

«Ընդունվել է պատմական որոշում»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:

Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նոր ղեկավարը՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով եղել է անվանափոխության նախաձեռնողը։

Նշենք, որ այսօր առավոտյան կայացել է Տոկաևի երդմնատվության արարողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում