AM | RU
USD
EUR
RUB

Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը»

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնին զայրացրել է Նոր Զելանդիայի 2 մզկիթներում մուսուլմանների դեմ կատարված ահաբեկչության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած արտահայտությունները:

Էրդողանի խոսքերն արտաբերվել են օրեր առաջ նշված Դարդանելի (Գալիպոլի) ճակատամարտի 104-րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ: Հիշեցնենք, որ օսմանցիների հաղթած այդ ճակատամարտում անգլիական զորքերի կազմում թուրքերի դեմ կռվել են նաև ավստրալացիներ ու նոր զելանդացիներ:

Միջոցառման ժամանակ Էրդողանը, ակնարկել էր այն մասին, որ ահաբեկիչը Նոր Զելանդիայի մզկիթի վրա հարձակվելուց առաջ տարածած «մանիֆեստում» Ստամբուլը անվանել էր Կոստանդնուպոլիս:

«Դարդանելից 104 տարի հետո մեկ անգամ ևս ասում ենք, որ ձեր ուղերձը ստացել ենք: Ձեր զգացմունքներն ու մտադրություններն էլ ենք հասկացել… Ստամբուլը Կոստանդնուպոլիս չեք կարող դարձնել: Ձեր պապերը եկան, տեսան, որ այստեղ ենք, որոշները ողջ վերադարձան, որոշներն էլ՝ դագաղների մեջ: Եթե նույն նպատակով գաք, ձեզ էլ կսպասենք: Որևէ կասկած չունենաք, որ ձեզ էլ ձեր պապերի նման ենք ճանապարհելու»:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանի այս խոսքերից հետո Մորիսոնը կանչել է Կանաբերայում Թուրքիայի դեսպանին, հայտնել իր դժգոհությունը ու պարզաբանումներ պահանջել:

Ավելի ուշ Ավստրալիայի վարչապետը հայտարարություն է տարածել խնդիր վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «Էրդողանի խոսքերն ավստրալացիների համար շատ արհամարհական են: Այսպիսի շիկացած մթնոլորտում նման արտահայտություններ անելը այլ բան չէ, քան հանդգնություն»:

Մորիսոնը նաև նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու հարցում քննարկվելու են բոլոր տարբերակները՝ ավելացնելով, որ իրենց քաղաքացիներին զգուշացում է արվելու Թուրքիա չմեկնելու վերաբերյալ:

«Սպասում եմ այդ խոսքերի պարզաբանմանն ու հետ վերցնելուն և դա պահանջել եմ (դեսպանից-խմբ.)»,- եզրափակել է Ավստրալիայի վարչապետը:

Լրահոս
Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan