Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը

Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ,  Aysor.am: Ճապոնական Օսակայում չորեքշաբթի հանդիսավոր պայմաններում սկսվել է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը: Այդ առիթով քաղաքապետարանի մոտ տեղի ղեկավարության և կենտրոնական կառավարության ներկայացուցիչների ներկայությամբ միացվել է էլեկտրոնային լուսատախտակը, որը կոչված Է ակնառու կերպով հիշեցնելու համաշխարհային մասշտաբի մոտալուտ իրադարձության մասին:

Գագաթնաժողովը, որին կժամանեն մոլորակի 20 ամենազարգացած երկրների ղեկավարները, կլինի պատմության մեջ արդեն 14-րդը և առաջինը, որը կազմակերպում են Ճապոնիայում: Բուն համաժողովը տեղի կունենա Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Դրա գլխավոր հարթակը կդառնա 1985 թվականի մարտին բացված INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային կենտրոնը: Բացի «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներից և այլ ներկայացուցիչներից, գագաթնաժողովին կմասնակցեն 17 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Ընդամենն, ըստ կանխատեսումների՝ համաժողովի կժամանի մոտ 30 հազար մարդ:

Օսական Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու արևմտյան մասի հիմնական գործարար և մշակութային կենտրոնն է: Դրա բնակչությունը կազմում է մոտ 2,7 միլիոն մարդ, այն Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է Տոկիոյից և Յոկոհամայից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում