Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ

Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ֆահադ Սաեդ Մոհամեդ ալ-Ռաքբանն Օտտավայում հանդիպել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կապերը ԱՄԷ և Հայաստանի միջև:

Չարյանը բարձր է գնահատել ԱՄԷ աջակցությունն այդ երկրի հայկական համայնքին և այդ կապակցությամբ իր երախտիքի խոսքն է հայտնել:

Հիշելով Միացյալ Էմիրություններում անցկացրած տարիները՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդը նշել է, որ արաբական երկրների տարածաշրջանում հայերը հաստատվել են վաղ ժամանակներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում