Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ

Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-26-ը Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Նախագահն ու վարչապետը կքննարկեն Մերձավոր Արևելքում իրենց երկրների հետաքրքրություններն ու գործողությունները»,– նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում