Իրաքում 6 ահաբեկիչ է ձերբակալվել. նրանք երկրի հյուսիսում հարձակում էին նախապատրաստում
20/03/2019 21:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Aysor.am: Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման 6 անդամի են ձերբակալել: Նրանք Քիրքուք նահանգում ահաբեկչություն էին նախապատրաստում։
«Իրաքի անվտանգության ուժերն ԻՊ-ի 6 անդամի են ձերբակալել: Նրանք Քիրքուք նահանգում մի քանի հարձակումներ էին նախապատրաստում», – ասվում է անվտանգության ուժերի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում