AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը

 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի անդամ, 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը հանդես է եկել տեսաուղերձով, որում խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուլսի Գաբարդը տեսաուղերձում պատմել է, որ 2017թ. այցելել է Հայաստան և Արցախ, այցի ընթացքում հասցրել է խորությամբ հասկանալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները և նրա ունեցած հնարավորությունները:

«ԱՄՆ-ի հայկական համայնքն ավելի քան մեկ դար իր դրական դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման նրանց ձգտումների կողքին, նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասել է Գաբարդը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վարի այլ երկրների հետ համագործակցության, այլ ոչ թե առճակատման արտաքին քաղաքականություն: «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի` մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար»,-ասել է Գաբարդը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում իր միջնորդական դերը, սակայն հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է շարունակել կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսել, երբ կողմերից որևե մեկը խախտում է հրադադարը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի բանաձև, որը հիմնված կլինի միայն Հայաստանի կամ Արցախի կողմից զիջումների վրա` Ադրբեջանի կողմից զիջումների բացակայության պայմաններում: 

 



Լրահոս
ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan