ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ

ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը 2019 թվա­կա­նի մարտի 26-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարի ԱԺ ար­տա­հերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նիստում կընդգրկվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադ­րա­կան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում