Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Aysor.am: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա:

«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները», – հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում: Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունն առավել լուրջ ու առաջնային խնդրին է, որը լուծում է պահանջում»:

Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրներն են՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը և արտադրության աճը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես հանդես է եկել հեռուստատեսությամբ և հայտարարել.

«Այդ խնդիրներն սկսվել են ուխտազանցների ու նրանց գործողություններից, ովքեր վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքերում է»:

Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին և ընդգծել. «Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում