AM | RU
USD
EUR
RUB

Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ։

«Այսպես կարող ենք ասել՝ մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է, որ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, ու որի հետևանքով առաջանում են խնդիրներ. մարդիկ, ժարգոնով ասած, տոկոսի տակ են ընկնում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ

ՀՀ օրենսդրությամբ կա հնարավորություն, որպեսզի առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի։

«Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է անենք պետական ծրագրեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ «Այս պահին աշխատում ենք ԿԳՆ-ի հետ, վերապատրաստում են անցել դպրոցների 12 հազար ուսուցիչներ», - ասաց Ջավադյանը։

Նրա խոսքով՝ իր առաջարկն այն է, որ շատ խիստ պատժվեն առանց լիցենզավորման գործունեություն ծավալողները։

«Որովհետև 50 հազար դրամը շատ ավելի քիչ գումար է։ Կան արդեն հարուցված քրեական գործեր՝ ոչ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։ 50 հազարը, ես չեմ կարծում, որ բավարար կանխարգելիչ միջոց է», - ասաց ԿԲ նախագահը։

Հարցին միջամտեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով. «Մի բան հարցնեմ. եթե մենք բուն գործունեության հետ խնդիր չունենք, գովազդի հետ կապված ինչո՞ւ ենք խնդիր առաջացնում, գուցե գործունեությունն արգելենք ու դրա համար սահմանենք վարչական պատասխանատվություն»։

Նրա խոսքով՝ պետք է գործունեությունն արգելել ու այդ արգելքին չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել անձանց։

Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, ի վերջո, նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ։

«Գրավոր տեքստում գրված է, որ բացասական եզրակացություն պետք է տալ, բայց ձեր բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց. «Հիմա կո՞ղմ եք, թե՞ դեմ եք»։

«Կողմ ենք, պարոն վարչապետ», - ասաց Ջավադյանը։

«Համոզվա՞ծ եք, որ կողմ եք», - կատակեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ պաշտոնապես ասում է՝ այն, որ որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի։

«Այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Քննարկումից հետո կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին։

 

Լրահոս
ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan