Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերը, հատկապես Ամանորին հաջորդող օրերը կրճատելու հետ կապված հարցը պետք է դրվի հասարակական լայն քննարկման:

Կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ գաղափարը բավականին հին է, կարծում եմ, որ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդտեղ խնդիր ունենք: Սա մի հարց է, որ պետք է լայն հանրային քննարկում անցնի, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում