Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան

Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ,  Panorama.am: Ղազախստանի նոր նախագահ, Քասիմ-Ժոմարտ Տոկաևը մտադիր է մոտ ապագայում այցելել Ռուսաստան, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ: Պուտինը ջերմորեն շնորհավորել է Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել Տոկաևի այցը Ռուսաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում