Էրմիտաժը կրկին «ականապատված» է

Էրմիտաժը կրկին «ականապատված» է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Panorama.am: Պետական Էրմիտաժն այսօր հայտարարել է, որ օրվա առաջին կեսին փակ է լինելու այցելությունների համար «ականապատման» մասին հաղորդագրության պատճառով։ Այս մասին գում է Ռիա նովոստին։

Թանգարանից հայտել են, որ Էրմիտաժի մի քանի աշխատակիցներ էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ են ստացել շենքի ականապատման մասին։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները Ռոսգվարդիայի հետ համատեղ ստուգում են ցուցասրահներն ու ծառայողական հատվածը։

Թանգարանը կբացվի բոլոր ստոuգումներն ավարտվելուց հետո։

Փետրվարի 21-ին Պետական Էրմիտաժն արդեն փակվել էր «ականապատման« մասին հաղորդագրության պատճառով, որը չէր հաստատվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում