Կառավարությունը հավանություն տվեց ՀԱՊԿ իրավական կարգավիճակի համաձայնագրի փոփոխությունների վավերացմանը
21/03/2019 15:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7–ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։
«Փոփոխություններն ուղղվել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը»,– ասված է Կառավարության որոշման մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում