AM | RU
USD
EUR
RUB

Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը «Իրավական ուղի» անունով կազմակերպություն են հիմնել։

«Վստահելի, ամուր, ժամանակի պահանջներին համարժեք և արդյունավետ գործող քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ուղով ընթացող ցանկացած պետության անհրաժեշտ հիմնասյուներից է։

Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, անցնելով զարգացման և կայացման շուրջ երեսնամյա ճանապարհ, արձանագրելով զգալի հաջողություններ, ներկայումս գտնվում է շրջադարձային փուլում։ 2018 թվականի քաղաքական իրադարձությունների արդյունքում քաղաքացիական հասարակության շատ ու շատ հայտնի ներկայացուցիչներ իրենց ներուժի ու փորձառության դրսևորման նոր ասպարեզ համարեցին քաղաքական ու պետական համակարգը։ Արդյունքում քաղաքացիական դաշտում բաց առաջացավ, ինչն, իհարկե, չի կարող դրական ազդել ժողովրդավարական հասարակությունում ծավալվող գործընթացների վրա։

Շուրջ մեկուկես տասնամյակ ակտիվ գործունեություն ծավալելով հանրային տարբեր բնագավառներում՝ մենք նշանակալի փորձառություն և գիտելիք ենք կուտակել հանրային քաղաքականության կենսական ոլորտումներում՝ լինելով մեր պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացների դերակատարներ:

Իրավիճակի այս ընդհանուր գնահատականի հիման վրա, հիմնադրելով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը՝ մենք որոշել ենք համատեղել մեր մասնագիտական և հանրային ներուժը՝ նպաստ բերելու նոր մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ քաղաքական իշխանության և պետական ինստիտուտների հետ գործակցության, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության եղանակներով։

Մեր գործունեության ընթացքում լինելու ենք սկզբունքային և հետևողական, գործակցային և ստեղծարար։ Մենք հավատում ենք մարդու իրավունքների և ազգային արժեքների համադրման հնարավորությանը, հանրության իրական պահանջմունքների և առաջնահերթությունների հիման վրա գործող ուժեղ ու հուսալի քաղաքացիական հասարակության հեռանկարին», - ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Լրահոս
Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan