AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մարտի 20-ին մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցել ենն մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի բացումը կատարել են Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը, շնորհավորելով մասնակից պետություններին Բուենոս Այրեսի գործողությունների ծրագրի քառասունամյակի կապակցությամբ, հույս հայտնեց, որ օգտագործելով «Հարավ-Հարավ համագործակցության» հսկայական ներուժը և մեկտեղելով միջազգային հանրության ջանքերը հնարավոր կլինի ստեղծել համագործակցության ամրապնդման նոր և ընդգրկուն հարթակներ՝ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։

Նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում աշխատանքներ են տարվում երկրի ազգային գերակայությունները ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հեռահար և համապարփակ գործընթացին համապատասխանեցնելու ուղղությամբ, որոնք կապահովեն դրանց ներդաշնակեցումը ՀՀ հավակնոտ բարեփոխումների ծրագրին, որն առաջ է եկել թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած վճռական քաղաքական և ժողովրդավարական փոխակերպումների արդյունքում։ Արտակ Ապիտոնյանը նաև նշեց Հայաստանի նախաձեռնությունները՝ միջազգային տարբեր հարթակներում գործողությունները համընդհանուր զարգացման օրակարգին ներդաշնակեցնելու ուղղությամբ, ինչպիսիք են Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահության շրջանակներում միջոցառումները, Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և այլն։

Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին՝ Ա. Ապիտոնյանը նշեց, որ Ադրբեջանը, խուսափելով փոխզիջումային լուծումներ գտնելուց, մերժելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և շարունակելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, իրական սպառնալիքներ է առաջացնում Արցախի բնակչության գոյատևման, հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար։ Փոխնախարարը նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումներին որպես կայուն զարգացմանը և բարիդրացիության միջավայրի ձևավորմանը խոչընդոտող գործոն։

Բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Գվատեմալայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաիրո Էստրադայի (Jairo Estrada) հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերն ակտիվացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր։

Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուի Թան Սոնի (Bui Thanh Son) հետ քննարկվեցին տնտեսական կապերի և մշակութային-կրթական փոխանակումների աշխուժացման վերաբերյալ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վիետնամական կողմին հրավիրեց մասնակցելու Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին։ Կարևորվեց նաև ԵԱՏՄ հարթակը տնտեսական կապերը խթանելու համար լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յենս Ֆրոլիխ Հոլթեի (Jens Frolich Holte) հետ քննարկվեցին երկկողմ և բազմակողմ հարցերի լայն շրջանակ։ Կարևորվեց ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին Նորվեգիայի շարունակական աջակցությունը, միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնումը, երկու երկրների քաղաքական շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումը։

Տեղեկանք․ «Հարավ-Հարավ համագործակցությունը» զարգացող երկրների միջև քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և տեխնիկական համագործակցության հարթակ է, որը հնարավորություն է տալիս նրանց փոխանակել լավագույն փորձը, գիտելիքներն ու հմտությունները և զարգացմանն ուղղված միահամուռ ջանքեր գործադրել»։

Լրահոս
Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan