Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա

Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գիշերը նռնակ են նետել Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա:

Հունաստանում ՌԴ դեսպանատանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ նռնակը նետել են մոտոցիկլետով երկու անհայտ անձ։

Նշվում է, որ միջադեպից ոչ ոք չի տուժել, միայն աննշան նյութական վնաս են հասցրել: ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը գտնվում է Աթենքի հյուսիսում գտնվող Խալանդրիի շրջանում: Այժմ հյուպատոսության մոտ գտնվող տարածքը ոստիկանության կողմից շրջափակված է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում