Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին

Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Times.am: Մալայզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մարտի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI):

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեցին երկուստեք ջանքեր գործադրել դրանց ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Առանձնակի նշվեց հայկական համայնքի դերն ու պատմական նշանակությունը Մալայզիայի համար և հույս հայտնվեց, որ հնարավոր կլինի նոր գլուխ բացել այդ պատմական հարաբերություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում