Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև

Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները հավաքվել են ՀՀ Գլխավոր դատախազության մեջ, պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ։ Նրանց բողոքը համայնքի վերընտրված ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի դեմ է։ Նրանց խոսքով, վերջինս ընտրվել է ընտրակեղծարարությամբ, ապօրինաբար՝ շահագործելով գյուղացիներին։

«Նրա օգտին ընտրություն են կատարել նրա ազգականները, հարազատները, ովքեր Ուրցաձոր խոշորացված համայնքի փաստացի բնակիչները չեն, այլ այնտեղ գրանցված են։ Ուրցաձորիները, ովքեր այդ գյուղի բնակիչներն են սերնդեսերունդ, դեմ են, որ նա շարունակի ղեկավարել համայնքը, քանի որ այս տարիներին ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող շարժական, անշարժ գույքը դարձրել է իր սեփականությունը, նա անընդհատ ոտնահարում է գյուղացիների իրավունքները»,– հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ուրցաձորցիները խնդրում են ՀՀ գլխավոր դատախազությանը ուսումնասիրել հարուցված երկու քրեական գործերը, հասցնել իրենց տրամաբանական ավարտին կապված կաշառակերության, ապօրինի օտարումների հետ կապված։

«Մենք մեր անվստահությունն ենք հայտնում Արարատի մարզի Վեդու քննչական կոմիտեին և մարզի դատախազությանը»,- հայտարարեցին նրանք։

Ուրցաձորցիներն ընդգծում են, որ գյուղը հանգիստ ու խաղաղ չի ապրում, բաժանաված է երկու մասի։ Նրանք ուզում են արդար, ազնիվ, երիտասարդ գյուղապետ։

Ուրցաձորի բնակիչ Հենզել Մխիթարյանն ասաց, որ Ռ.Անդրեասյանը 20 տարի է ղեկավարում է գյուղը, չկա մի մարդ, որ դժգոհ չլինի։

«Այն մարդը, որ իրեն չի ընտրել, պատերազմ է սարքում, վատ է տրամարդված նրա նկատմամբ։ Մեր կառավարությունն այսօր չի հետաքրքվում Ուրցաձորի հարցով։ Հարգելի կառավարություն, Նիկոլ Փաշինյան, մենք ձեզ ողջունում ենք, ձեր հետ գալիս ենք, բայց խնդրում ենք այս հարցը ինքներդ լսեք ու լուծում տվեք»,- նշեց նա։

Ակցիայի մասնակից Վեդիի բնակիչ Հայկ Մելքոնյանն ասաց, որ իրենց մարզում այս 10 ամսում որևէ դրական տեղաշարժ չի եղել։

«Մեր մարզում հաստատ դրական տեղաշարժ չկա։ 10 ամսում ի՞նչ ենք տեսել։ Հեղափոխության մասնակիցները պաշտոններ են զբաղցնում հիմա՝ ամեն մեկն իր տեղում չգտնվելով։ Իսկ հիմա ժողովուրդը բողոքում է, լռություն է, սպասեք, քննիչներն այդ գործն անում են, կփոխվեն, մարդկանց շանս ենք տալիս թող աշխատեն»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Գլխավոր դատախազության կոռուպցիայի գործերով վարչության ավագ դատախազ Արշակյանը ուրցաձորցիներին ասաց, որ վարչության պետի տեղակալը կընդունի երկու հոգու։ Ակցիայի մասնակիցները նախ ասացին, որ իրենք ուզում են հանդիպել գլխավոր դատախազի հետ, ապա նշեցին, որ երկու հոգով չեն գնա հանդիպման։

Դատախազության կոռուպցիայի վարչության պետի տեղակալը դուրս եկավ, ասաց, որ պատարստ են ընդունել, բայց ոչ այդքանին, այլ 3-5 հոգու, կլսենն հարցերը, կհամակարգեն, եթե էլի հարցեր լինեն, կմտնեն պաշտոնակատարի մոտ։ Ուրցաձորցիները համաձայնվեցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում