Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին
23/03/2019 13:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ մեկնաբանել է այն հայտարարությունը, որ իբր մտադիր է բանակին դուրս բերել «դեղին բաճկոնների» դեմ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում դա անել։
«Կհետևեն այն նույն կանոններին, որոնք հաստատվել էին անցած տարվա դեկտեմբերին»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, զինվորականները, որոնք ներգրավված են «Սանտինել» օպերացիայում, կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով և կարևոր օբյեկտների պահպանությամբ։ Ոստիկանությունն իր հերթին ակցիաների ընթացքում կհետևի կարգ ու կանոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում