Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ)

Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Aysor.am: Համապետական շաբաթօրյակից այսօր անմասն չէին մնացել նաև Արցախի Հանրապետության երիտասարդները: Մարտակերտի և Շահումյանի շրջանների 6 համայնքներից 14 աշակերտ և ուսումնամարզական հավաքների մասնակցելու նպատակով այս օրերին Երևանում գտնվող Արցախի Հանրապետության ազատ ոճի 15 ըմբշամարտիկ այսօր շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրեց Եռաբլուր պանթեոնում:

Մարտակերտ շրջանի Չափար գյուղի բնակիչ Սերգեյ Եփրեմյանը, ով կազմակերպել էր աշակերտների շաբաթօրյակը, նշեց, որ Եռաբլուրն են ընտրել, քանի որ այստեղ ամփոփված են հերոսների շիրիմները:

«Միջոցառման խորհուրդն իմ կարծիքով նրանում է, որ հասարակությունը կարծես թե մոռանում է առօրյա հոգսերը, քաղաքականությունը ու մի փոքր բնության, հայրենի հողի հետ է խոսում», – ասաց նա:

Երիտասարդները պատմեցին, թե ինչու է իրենց համար կարևոր հենց այս վայրում իրականացնել շաբաթօրյակ՝ նշելով, որ սա լավ նախադեպ կարող է լինել նաև ապագա սերունդների համար, որը հնարավորություն կընձեռի ընկերական կապեր հաստատել ԼՂ և ՀՀ երիտասարդների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում