AM | RU
USD
EUR
RUB

«Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, 168.am: Լրատվամիջոցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ որոշ հայտարարություններ էր արել, որոնց կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանից։

– Պարոն Մնացականյան, շուտով կլրանա Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարեդարձը: Տարիներ հետո էլ Ապրիլյան պատերազմի հետ կապված իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվում լրատվամիջոցներում: Մասնավորապես, երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով այդ դեպքերին՝ նշել է. «…Ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հետախուզությունը դարձյալ տեղեկացրել էր Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին, որն էլ ապրիլի 1-ին՝ գիշերը ժամը 12:00-ին, հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը: Մինչդեռ սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Այդ մասին ապրիլի 7-ին, այնուհետև՝ ապրիլի 9-ին Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարը ԶԼՄ-ներին պարզաբանում են տվել: Հետևաբար, հանրությանը ապակողմնորոշել ու ասել, թե հետախուզությունն ապրիլին ձախողել է, դա բացահայտ սուտ է և բացարձակ դիտավորություն…»։ Ծանո՞թ եք այս տեքստին, հայտարարություններին:

– Իհարկե, ծանոթ եմ:

– Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Անկեղծ ասած՝ ես արդեն չեմ զարմանում բոլոր այն տարօրինակ մեկնաբանությունների հեղինակներից, որոնք ոչ միայն անտեղյակ են տվյալ օրերի դեպքերի զարգացման իրական ընթացքից, այլև անզոր են գիտակցելու, որ ամեն մի երևակայություն արժանի է ուշադրության, եթե այն չափի մեջ է: Սակայն առավել քան ցավալի է, երբ նման մեկնաբանությամբ հանդես է գալիս հանրապետության պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ Պաշտպանության նախարարի խորհրդականը: Երկար տարիների զինվորական իմ կենսագրությունն ու ռազմական գաղտնիքի պահպանման հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ինձ հուշում են լինել հավասարակշռված և իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին վերաբերվել համբերատարությամբ: Կարծես թե ոմանց համար հեշտ է լինել խորհրդատու և, «անհրաժեշտության դեպքում», հանդես գալ ինչ-որ մեկի չարածն արածի տեղ ներկայացնողի դերում:

Երևի թե ճիշտ կլինի միտքս ավարտեմ հենց նույն այդ գեներալի մեկնաբանությունների մեջ տեղ գտած իր իսկ կողմից արտաբերված հետևյալ բառերով. «…պետք է խնդրեմ, հորդորեմ որոշ փաստաբանների…, որպեսզի նրանք չափազանց զգուշավոր լինեն իրենց հայտարարություններում, մանավանդ այնպիսի ոլորտների հետ կապված, որտեղ իրենք մասնագիտական առումով՝ բոբիկ են և թյուր պատկերացում ունեն տվյալ ոլորտի գործառույթներից, մասնավորաբար, հետախուզությունից: Խորհուրդ կտամ չմտնել այս դաշտը, այլապես կխայտառակվեն՝ ի ցույց դնելով իրենց անգրագիտությունը և սիրողական մակարդակը…»։

Լրահոս
Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ Արցախի Պաշտպանության բանակում զորավարժությունները շարունակվում են (Տեսանյութ) Արցախում զինվոր է մահացել Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին Խարկովում ադրբեջանցի ուսանողները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիատասարդին Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական և դատախազական համակարգում ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին «Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ «Ժամանակ». Ուրացում՝ հանուն պաշտոնի «Ժողովուրդ». ՔՊ կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր «Իրատես». Փաշինյանը հստակ ակնարկել է, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է «Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն «Ժողովուրդ». ԱԺ ղեկավարու­թյունը Ուրիխանյանից մանդատից հրաժարվելու դիմում չի ստացել «Հրապարակ». ԱԺ-ում մեծ «ճակատամարտ» է սպասվում «Փաստ». Տեր-Պետրոսյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, կվերադառնա՞ նա նախագահի պաշտոնին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 18 Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan