Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ

Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների քարավանը սկսել է շարժվել Մեքսիկայի սահմանից Գվատեմալայով դեպի ԱՄՆ։ Ռիա նովոստի հաղորդմամբ, գրում է Noticias24-ը։

Նշվում է, որ միգրանտների խումբը կազմված է 1,2 հազար մարդուց։ Շուրջ 2 ամիս նրանք անցկացրել են սահմանամերձ Տապաչուլա քաղաքում, որպեսզի շարժվեն ամերիկյան սահման։ Որոշ տվյալներով, նրանց թվում կան նաև Կուբայի քաղաքացիներ։

Վերջին նմանատիպ քարավանը սկսել է շարժվել հունվարին Հոնդուրասից։ Այդ ժամանակ միգրանտների թիվը 400 է։

Տարբեր տվյալներով, ԱՄՆ սահմանին հավաքվել է 6-9 հազար մարդ։ ԱՄՆ մի քանի հազար զինծառայող է տեղափոխել սահման անվտանգությունն ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում