Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի

Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.am: Առնվազն 19 մարդ է մահացել, ևս 119-ը՝ տուժել Իրանի հարավի Շիրազ քաղաքում մոլեգնող հեղեղումների հետևանքովը, հայտնել է Tasnim գործակալությունը հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդին:
Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի և 74 տուժածների մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեղական իշխանություններից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հեղեղումից տուժած տարածքներում: Նախագահը նշել է, որ հեղեղումները շարունակվում են Գուլիստան հյուսիսային նահանգում և կոչ է արել կաբինետի նիստ անցկացնել տարածաշրջանում ենթակառուցվածքի, ֆերմերային տնտեսությունների և անձնական ունեցվածքի վնասների գնահատման համար:

Իրանի նախագահը երկուշաբթի ցավակցություն Է հայտնել հեղեղումից տուժածներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում