Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել

Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ադրբեջանը Բելառուսից գնել է հրետանային կրակի կառավարման 7A0917 «Լեկտոր» շարժական համալիրը, այս մասին տեղեկացնում է AzeriDefence-ը։

«Հրետանային կառավարման նոր համալիրը կիրառվել է այս տարվա մարտ ամսին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների ժամանակ», – գրում է կայքը։

Այս համալիրի միջոցով հնարավոր է հավաքագրել ու պահել տվյալները, լուծել հաշվարկային ու ինֆորմացիոն խնդիրներ։

Նշենք, որ «Լեկտոր» համալիրն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսին։

Հայաստանը ևս մասնակցում էր դրան ու ներկայացված էր առանձին տաղավարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում