«Ժողովուրդ». Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է

«Ժողովուրդ». Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին:

Պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Ինքը՝ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում նշեց, թե եղել է ոչ թե նկատողություն, այլ կարգապահական տույժ՝ նախազգուշացում: Ավելին` նման տույժ տրվել է վարչության երեք աշխատակցի:

Նաև լուրեր կան, որ վերջին շրջանում բավականին լարվել են Համբարձումյանի և իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները: Վարչության պետը, սակայն, հերքեց՝ ասելով, թե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: «Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում