«Հրապարակ». Իմ քայլը» բոյկոտելո՞ւ է Գոռ Հովհաննիսյանին

«Հրապարակ». Իմ քայլը» բոյկոտելո՞ւ է Գոռ Հովհաննիսյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում։ Որոշ տեղեկություններով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են բոյկոտել նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, չնայած «Իմ քայլից» մեզ ասացին, որ դեռ քննարկում չեն արել այս հարցով և դիրքորոշումը կձևավորեն թեկնածուի հետ հանդիպումից հետո։

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունում ամեն ինչ պատրաստ են անել Վահե Գրիգորյանին ՍԴ ուղարկելու համար։ Ի դեպ, կա տեսակետ, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի փոխարեն Գոռ Հովհաննիսյանին ընտրելով՝ նուրբ հաշվարկներ է արել՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ինքնուրույն խաղացող է և չի պատրաստվում դառնալ իշխանության կցորդը, մանավանդ՝ խախտելով օրենքը։ Ինչպես հայտնի է, ԱԺ-ն դեռևս չի քննարկել ԱԺ կանոնակարգում և ՍԴ մասին օրենքում համապատասխան փոփոխությունների փաթեթը, որոնց ընդունումից հետո միայն հնարավոր կլիներ նորից առաջադրել Վահե Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ կար Գրիգորյանին առաջադրելու արգելք՝ «եթե թեկնածուի ընտրությունը չի կայանում, ապա ներկայացվում է նոր թեկնածու» արտահայտության տեսքով։ Այսինքն, Գոռ Հովհաննիսյանին ԱԺ-ում բոյկոտելուց հետո Արմեն Սարգսյանը կկարողանա երկրորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել, քանի որ առաջիկա արտահերթ նիստում խորհրդարանը կընդունի այդ փոփոխությունների փաթեթը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում