Դոնալդ Տուսկ․ Բրիտանացիները ցանկանում են մնալ Եվրամիությունում

Դոնալդ Տուսկ․ Բրիտանացիները ցանկանում են մնալ Եվրամիությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.am: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդարանին կոչ է արել Մեծ Բրիտանիային մաքսիմալ հնարավոր ժամկետ տալ Բրեքսիթի հետաձգման համար։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Տուսկի խոսքերով, Եվրամիությունը չի կարող արհամարհել բրիտանացիների աճող թիվը, որոնք ցանկանում են չեղարկել ԵՄ-ից դուրս գալու որոշումը, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է Բրիտանիային տալ ավելի շատ ժամանակ, որպեսզի որոշվի ապագա ռազմավարությունը։

«Դուք չեք կարող անտեսել 6 մլն մարդու, ովքեր միացել են ԵՄ-ից դուրս գալու որոշման չեղարկման ստորագրահավաքին, 1մլն մարդու, ովքեր փողոց էին դուրս եկել կրկնակի հանրաքվեի անցկացման պահանջով, և բրիտանացիներին, որոնց թիվն աճում է, որոնք ցանկանում եմ մնալ ԵՄ-ում։ Նրանք կարող են զգալ, որ իրենց շահերը բավականաչափ ներկայացված չեն Բրիտանիայի խորհրդարանի կողմից, սակայն նրանք պետք է զգան այդ աջակցությունն այս դահլիճում, քանի որ նրանք եվրոպացիներ են»,- հայտարարել է Տուսկը։

Տուսկը նաև նշել է, որ Բրեքսիթի երկարաձգման դեպքում Բրիտանիան պետք է մասնակցի մայիսի վերջին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում