Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Ջերմուկի, Ճամբարակի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում