«Հրապարակ». ՆԱՏՕ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ համատեղ ծրագրերից

«Հրապարակ». ՆԱՏՕ-ն հրաժարվում է ՀՀ-ի հետ համատեղ ծրագրերից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների և անվտանգության առումով, այլև տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։

Իսկ Սիրիա մեկնելու արդյունքում ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, և մտավախություն ունեն, որ Աֆղանստան և Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել։

«Սիրիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ»,- ասաց մեր զրուցակիցը։

Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, և որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում