Հանրապետություն կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետություն կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Times.am: Հանրապետությունում մարտի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որտեղ առկա է մերկասառույց, Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար և Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Վանաձոր, Սյունիքի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում