Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյան

Իրավական վակուումը մնում է չփակված. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Բնական է, որ մինչև ապրիլի 1-ը՝ ՍԴ սահմանած ժամկետը, անհնար է, որ ԱԺ նիստ կայանա»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով քվորում չլինելու պատճառով չկայացած ԱԺ արտահերթ նիստին։

Լրագրողների հարցին, թե որպես իրավաբան սա ինչպե՞ս կգնահատի, պատգամավորը պատասխանեց. «Իրավական վակուումը մնում է չփակված, եթե այս իրավճակը պահպանվի»։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է սա միտումնավոր է արվում. Նա պատասխանեց. «Հարգելի լրագրողներ, եթե պատճառի մասին տեղյակ չեմ, որքանո՞վ է լուրջ, որ ասեմ՝ այստեղ կա դիտավորություն, միտում, ենթատեքստ։ Ես ոչ ցանկություն ունեմ մեղադրելու, ոչ էլ՝ արդարացնելու»։

Գևորգ Պետրոսյանը նաև ասաց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել էր հանդիպման, բայց չգիտի՝ ինչ պատճառով։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելու էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում