Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են արագացնել Սիրիայի կառուցողական կոմիտեի կազմավորումը
29/03/2019 16:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են արագացնել Սիրիայի կառուցողական կոմիտեի կազմավորումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պայմանավորվել ենք արագացնել Սիրիայի կառուցողական կոմիտեի կազմավորումը՝ ՄԱԿ-ում մեր գործընկերների հետ փոխգործակցության, և, իհարկե սիրիական կառավարության և ընդդիմության հետ շփումների միջոցով», – ասել է նա:
Նախարարը նշել է, որ Աստանայի ձևաչափը մնում է միակ արդյունավետ ձևաչափը՝ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում